News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից Հայաստանում առավել տարածված են երկրորդ գեներացիայի հիվանդությունները, որոնցից առավել հաճախ հանդիպում է ուրեապլազմոզը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց վեներոլոգ Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով` տարածված են նաեւ գոնորեան եւ տրիխոմոնոզը:

Նրա խոսքով` նման հիվանդությունների տարածումը բազմաթիվ գործոններով է պայմանավորված: «Եթե խոսենք երկրորդ գեներացիայի հիվանդությունների մասին, ապա դրանք բավականին նենգ են: Հաճախ դրանք ախտանշաններ չեն ունենում, եւ հիվանդը չի կարող իմանալ այդ մասին: Նման մարդը նաեւ այդ վարակի փոխանցողն է դառնում, եւ շղթայական ռեակցիա է տեղի ունենում»,-նկատեց զրուցակիցը:

Բացի այդ, ըստ բժշկի, անհրաժեշտ է անձնական հիգիենայի պահպանումը, պարբերաբար բժշկական հետազոտությունները: «Եթե անգամ մասնագետը ճիշտ է ախտորոշել հիվանդությունը եւ համապատասխան բուժում է նշանակել, անպայման չէ, որ հիվանդն այն ավարտին հասցնի` հաշվի առնելով ազգային մենթալիտետի առանձնահատկությունները»,-նշեց Վարդանյանը:

Ըստ նրա` կարեւոր է բուժումն ավարտին հասցնել, այլապես դրանից ոչ մի արդյունք չի լինի: «Հաճախ հիվանդները բուժվում են մինչեւ այն պահեը, երբ ախտանշաններն անհետանում են: Ավելորդ է ասել, որ նման բուժում արդյունվետ չէ»,-նշեց նա:

Բացի այդ, վեներական վարակի հիմնական աղբյուրը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարյում վճարովի սեռական ծառայություններ մատուցող անձինք են:

Ինչ վերաբերում է վիաճակագրությանը, Վարդանյանը նշեց, որ իրական թվերի մասին խոսելը դժվար է, քանի որ դրանք ձեւավորվում են հիվանդների կողմից բժիշկներին դիմելու եւ նրանց կողմից ախտորոշման հիման վրա:

Նշենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով` 2008թ-ից մինչեւ անցած տարվա հունվար Հայաստանում գրանցվել է սիֆիլիսով հիվանդացության 147 դեպք եւ գոնորեայի 569 դեպք: «Այդ թվերը ճշգրիտ չեն: Դրանք ցույց չեն տալիս, թե Հայաստանում իրականում քանի հիվանդ կա, նրանցից քանիսն է դիմել բժշկի: Եթե այդ տվյալներին երկու զրո ավելացվի, դրանք ավելի մոտ կլինեն իրականությանը»,-նկատեց Վարդանյանը` ընդգծելով, որ այդ խնդրի վերաբերյալ  լուրջ հետազոտություն Հայաստանում չի իրականացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ