ՇաբաթՀոկտեմբեր 25
  • USD 408.38
  • EUR 516.31
  • RUB 9.73

Մասիս Մայիլյան. Համանախագահները պետք է վերանայեն իրենց հնացած մոտեցումները

00:44, 22.07.2012 Տարածաշրջան: Աշխարհում, Հայաստան, Արցախ Թեմա: Քաղաքականություն, Վերլուծություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների արդյունքներով արված հայտարարությամբ կրկին ապահովագրեցին իրենց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` մեկնաբանելով այն, որ համանախագահների հայտարարության մեջ «ընտրություն» բառը չակերտի մեջ է վերցված: Մայիլյանը զարմանք հայտնեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նման խոշոր երկրների ներկայացուցիչների ավելորդ զգուշավորությունից:

Ինչ վերաբերում է այն կետին, թե «համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով», Մայիլյանը միջնորդների եւ միջազգային այլ դերակատարների հայտարարություններում ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ հանդուրժողականություն է նկատում:

«Եթե նախկինում ԼՂՀ-ում ժողովրդավարական ընթասցակարգերի անցկացումը դատապարտվում էր, ապա այսօր միջնորդներն ընդունում են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:  Որքան շուտ համանախագահները հաշվի նստեն իրողությունների հետ, այնքան արդյունավետ կլինի նրանց առաքելության իրականացումը: Իրականությունն այն է, որ ԼՂՀ քաղաքացիները կառուցում եւ ամրապնդում են իրենց պետականությունը եւ մտադիր չեն հրաժարվել զարգացման ժողովրդավարական ուղուց, որն ընտրել են»,-ընդգծեց զրուցակիցը:

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը հատկապես նշեց ընտրությունների դերը ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: «ԼՂՀ-ում զարգացնելով  ժողովրդավարությունը, մենք, անկասկած, նախադրյալներ ենք ստեղծում նրա  անկախության միջազգային ճանաչման համար: Դա անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայման  է»,-կարծում է նա:

Հենց ԼՂՀ-ի միջազգային  ճանաչումը, ըստ նրա,  կարող է փակել հակամարտության կարգավորման ռազմական հեռանկարը եւ հավասար պայմաններ ստեղծել կարգավորման կարեւոր խնդիրների քննարկման համար:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  հուլիսի 20-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Համանախագահների հայտարարության մեջ ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին:

Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից եւ ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:

Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որեւէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Իրանագետ. Իրանի ատոմային ծրագրի շուրջ հանդիպումը հաջող ելք կունենա

Եվ իրականում իրանցիները շատ լավ հարաբերություններ ունեն Իրաքյան Քուրդիստանի հետ, շատ լավ հարաբերություններ ունեն նաեւ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ…

Փորձագետ. Իրանի հանդեպ Արեւմուտքի հետաքրքրությունը կարող է սպառվել

«Քրդական խնդրի լուծման դեպքում Արեւմուտքի հետաքրքրությունն ավելի շատ կուղղվի դեպի Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը…»

«The National Interest». Ղազախստանը խորամանկում է Եվրասիական միությունում

Ղազախստանը չի ցանկանում զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտությամբ…

ԼՂ հարցում չկա որեւէ նախադրյալ, որը ստատուս քվոն փոխելու հիմք կտա. կարծիք

Նշանակում է, որ ստատուս քվոն քանդելու հիմնավորումը, հավանաբար, ամենեւին էլ կապված չէ...

Սերժ Սարգսյան. Մեր ժողովուրդը շատ է մտահոգված, որ մեր ռազմավարական գործընկերը զե...

Սկզբի համար, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը...

Partner news