ՉորեքշաբթիՀուլիս 23
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Նոր մանրամասներ 76-ամյա կնոջը խեղդամահ անելու եւ տակառով Նոր խարբերդ տեղափոխելու...

11:54, 21.07.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Պատահարներ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում հուլիսի 2-ին, 76-ամյա կնոջը խեղդամահ անելու եւ տակառով Նոր խարբերդ տեղափոխելու փաստի առթիվ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երեւանի Գայի պողոտայի եւ Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին:

Պարզվել էր, որ նա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ էր արել Գոհարիկ Գասպարյանին, ապա դիակը տեղավորելով մետաղյա տակառում՝ այն տեղափոխել էր իր կողմից նախապես վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցում գտնվող տուն:

Սամվել Գասպարյանի մատնացույց արած տան նկուղային հատվածից հայտնաբերվել էր մետաղյա տակառը՝ Գոհարիկ Գասպարյանի դիակով:

Հուլիսի 19-ին, ժամը 18.30-ին, Սամվել Գասպարյանի վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցի թիվ 3 տանը կատարված խուզարկությամբ՝ հյուրասենյակի բազկաթոռի միջից, հայտնաբերվել է 4.5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ եւ կրակելու համար նախատեսված պողպատյա գնդիկներ:

Հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:

Նախաքննությունը շարունակվում է:

Որոշ տեղեկությունների համաձայն կնոջը սպանելու պատճառը պարտքն ու պահանջի հարցերն են եղել: Թեեւ նրանց ազգանունները նույնն են, սակայն նրանք ազգականներ չեն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Խաչմերուկում բախվել են «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-21130» մեքենաները. կա վիրավոր

«ՎԱԶ-21130»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց...

«Օպել Վեկտրա»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է դիմացից ընթացող «ԿամԱԶ»-ի հետնամասին...

Ավտոմեքենան դաշտամիջյան ճանապարհին բախվել է քարին

Վթարի հետեւանքով վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց...

4 ժամում` 22 անսթափ վարորդ

Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ը Երեւանում ստուգայցի ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 ավտոմեքենա…

Ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած հղի կինը հոսպիտալացվել է

Նրա փոխանցմամբ՝ սկզբում հիվանդանոց են ընդունվել միանգամից 5 հիվանդ, այնուհետեւ տեղափոխվել է եւս մեկը: Նրանցից 4-ը հետազոտվել են եւ ուղարկվել տուն, նրանց ծախսերը կհոգա պետությունը...

Երեւանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ բախվել թերթի կրպակին

Միհրան Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց...