News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ-ի անկումից հետո հետխորհրդային տարածքում շրջանառության մեջ դրվեց նոր տերմին` «մաքոք». այդպես  էին անվանում այն ֆիզիկական անձանց, ովքեր ապրանքը գնում էին մի վայրից, վաճառում մեկ այլ վայրում: Խարհրդային շրջանում ձեռնարկատիրության այդ ձեւը համարվում էր սպեկուլյացիա, իսկ «ձեռներեցները»` սպեկուլյանտներ:

Ներկայումս, ի տարբերություն ազատ շուկայական տնտեսության  անցման առաջին տարիներին, «մաքոքային» գործունեությունն այնքան էլ շահավետ չէ. ասպարեզ է մտել խոշոր բիզնեսը, եւ մանր առեւտրականների կոնտինգենտը նկատելի նվազել է:  Սակայն ներկայումս եւս նրանց դերը  որոշակի ապրանքային շուկներում փոքր չէ, բացի այդ, նրանք փաստացի մենաշնորհել են կարեւոր եւ թանկարժեք ապրանքատեսակի ներմուծումը, ինչի մասին էլ կխոսվի ստորեւ...

ԱՎԾ-ն վերջերս հրապարակել էր 2011թ. արտաքին առեւտրի տվյալները, որոնց  համաձայն` արտահանման մեջ մաքոքային առեւտրի տեսակարար կշիռը կազմել է 1,7%, ներմուծման մեջ` 4,1%:

Անցած տարվա տվյալներով` «մաքոքների» կողմից ներմուծված ապրանքների 93,3%-ը կազմել են բեռնատար, ուղեւորտար եւ մարդատար մեքենաները: Հենց այս բիզնեսն էլ առաջատարն է մաքոքային առեւտրում:

Բնականաբար, «ֆիզիկական անձինք» մեծ մասամբ գերադասում են մարդատար մեքենաներ ներկրել, որոնց տեսակարար կշիռը վերոնշյալ երեք խմբում անցած տարի կազմել է 93%:

Հետաքրքրություն է ներկայացնում ներկրված մարդատար ավտոմեքենաների տոննաժը: Անցած տարի ներկրված մարդատար մեքենաների ընդհանուր կշիռը կազմել է 32,9 հազ. տոննա, արտահանված մեքենաներինը` մոտ 1,0 հազ. տոննա:

Տեղեկանքի համար. անցած տարի  արտահանվող մարդատար մեքենաների համար 1 տոննայի միջին մաքսային արժեքը կազմել է 0,4 հազ. դոլար, իսկ ներմուծվողներինը` 4,5 հազ. դոլար: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...

Այսպիսով, մարդատար մեքենաների մասով արտաքին առեւտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է գրեթե 32 հազ. տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ