News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընդդեմ ‹‹Ջազվե›› ՍՊԸ-ի առաջին դատական նիստը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընկերությունը դեռեւս 2011 թվականին դիմել էր ‹‹Ջազվե›› ընկերությանը եւ պահանջել դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը: Խոսքը վերաբերվում է ‹‹Ջազվե›› սրճարանների պատերի հարդարանքին, որը ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընկերությունը նմանեցրել է իրեն պատկանող ապրանքային նշանին:

Առաջին նիստի ընթացքում դատարանը պարտավորեցրել է ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընկերությանը ապացուցել իր ընկերության ապրանքային նշանի գրանցման փաստը ՀՀ-ում, ինչպես նաեւ այն, որ ‹‹Ջազվե›› ՍՊԸ-ի կողմից օգտագործվող պաստառների եւ աթոռների ծածկոցների նախշերը նույնական կամ նման են ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընկերությանը պատկանող ապրանքային նշանին:

‹‹Ջազվե›› ընկերության շահերը ներկայացնող AM իրավաբանական ընկերության փաստաբանները նշել են, որ հայցը պետք է ամբողջությամբ մերժվի, քանի որ ‹‹Ջազվե›› ընկերության կողմից օգտագործված նախշերը չեն կիրառվել միեւնույն դասի ապրանքների համար:

Այդուհանդերձ, դատարանը առաջին իսկ նիստում կողմերին առաջարկել է հաշտության եզրեր գտնել: Իսկ թե արդյոք նրանց կհաջողվի՞ համաձայնության գալ թե` ոչ, ցույց կտա հաջորդ դատական նիստը, որը կայանալու է  օգոստոսի 20-ին:

Տպել
Ամենաշատ