News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
474.39
EUR
521.54
RUB
8.29
Տեսնել լրահոսը

Եթե վատ արարք է արել, դա փաստ է, թող պարզաբանվի, եթե անշնորհքություն է արել, թող դրա համար պատժվի: Այս մասին այսօր` հուլիսի 21-ին, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` անդրադառնալով իր որդու` Արտակ Գեւորգյանի հետ կապված աղմկահարույց միջադեպին եւ նրա ձերբակալմանը:

Նահապետ Գեւորգյանը գիշերն է վերադարձել Հայաստան եւ ասաց, որ «այդքան էլ տեղեկացված չէ» միջադեպից: «Երեւի դուք ավելի շատ բան գիտեք, քան ես, գիշերն եմ եկել, գիտեմ, որ կալանավորված է, եթե վատ արարք է արել, դա փաստ է, թող պարզաբանվի, քննչական մասում է, քննիչները զբաղվում են: Եթե անշնորհքություն է արել, թող դրա համար պատժվի, բան չունեմ ասելու, ես առանձնապես այդքան խորացած տեղեկություններ չունեմ»,- նշեց նա:

Անդրադառնալով իր որդու տնից զենք առգրավելուն`  ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ զենք չեն գտել, «փոքր երեխայի խաղալիք է եղել», որն առգրավված է: Ինչ վերաբերում է դատախազությունից նրա որդու հեռացվելուն, պատգամավոր հայրը նշեց, որ «չի հեռացվել, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գեւորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել էր: Արտակ Գեւորգյանը ձերբակալված է:

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին  մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին,  Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն էին կատարել նրան պատկանող, Երեւան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ:

Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news