News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Արաբական գարնան» տրամաբանությունը հուշում է, որ Սիրիայում այսօր կատարվողը վերջնարդյունքում ուղղված է Իրանի դեմ:

Այդ մասին հուլիսի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա` Բաշար Ասադի վարչակարգի անկմամբ Մերձավոր Արեւելքում կտապալվի եւս մեկ շիական իշխանություն: Փորձագետը նաեւ ընդգծել է, որ այսօր Իրանի առջեւ հստակ հարցադրում է դրված`հնարավորինս շտկել անհարթությունները երկրի ներսում, որպեսզի դրանք չօգտագործվեն արտաքին ուժերի կողմից, ինչպես որ Սիրիայի դեպքում: «Ինչքան երկար Սիրիայում մնա Ասադի իշխանությունը, այնքան  երկար ժամանակ կունենա Թեհրանը», - նշել է փորձագետը, ավելացնելով, որ այսօր էլ արդեն հասկանալի է, որ հենց Սիրիայի գործն ավարտվի, կգա Իրանի հերթը: 

«Եթե այսօր Սիրիայում հուզումները քաղաքական հակամարտությունից վերաճեն կրոնականի, տարածաշրջանին աղետ է սպասվում», - նշել է փորձագետը:

Ասուլիսի մյուս մասնակիցը` արաբագետ Սարգիս Գրիգորյանը, նշել է, որ այսօր Իրանն ակտիվ աջակցում է սիրիական իշխանությանը` չնայած որ դա արվում է ոչ ուղղակիորեն եւ ոչ պաշտոնապես: «Կան տեղեկություններ, որ Իրանը սիրիական իշխանություններին ցամաքային եւ օդային ուղիներով օգնություն է ցուցաբերում, Իրաքի տարածքով», - ընդգծել է նա:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքին`  մեկնաբանել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հայտարարությունն այն մասին, որ եթե արեւմտյան երկրներնը Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսեն, Իրանն անմիջապես կհարվածի Իսրայելին, Սարգիս Գրիգորյանը  պատասխանել է. «Մոտ ժամանակներս Սիրիայում ռազմական միջամտություն չի սպասվում, սակայն ամեն դեպքում Իսրայելն ԱՄՆ-ի ամենամոտ տարածաշրջանային համախոհն է: Բոլորը գիտեն, թե վերջին 70 տարիների ընթացքում  որքան է Իսրայելին օգնել ԱՄՆ-ն, թե որքան է նպաստել նրա աճին եւ ամրապնդմանը որպես պետություն: Դա տրամաբանական հայտարարություն է:

Մյուս կողմից էլ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իրանը պնդում է, որ ահա-ահա կհարձակվի Իսրայելի վրա, սակայն չի հարձակվում: Դա հիմնականում վերբալ մարտահրավեր է, որի նպատակը  հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրելն է», - նշել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ