ՀինգշաբթիՀուլիս 24
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Հայոց բանակում զինվոր է մահացել. նախնական տվյալներով պատճառը ստամոքսի խոցն է

18:04, 21.07.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Պատահարներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է բանակում հերթական մահվան դեպքի մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Վանաձորում, այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը Ուսանողական 10 հասցեից:

Ա. Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի եւ զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ա. Սարդարյանը ծառայությունն անցկացնում էր Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ Ա. Սարդարյանը մահացել է ստամոքսի խոցից: Որոշ տվյալների համաձայն՝ նա ունեցել է ստամոքսի քաղցկեղ:

Ա. Սարդարյանի հուղարկավորությունը ուղեկցվում էր զինվորական պատվո պահակախմբով եւ նվագախմբով: Զինվորականների կողմից Ա. Սարդարյանին տրվեց վերջին պատվո հարգանքը:

Ա. Սարդարյանը մահացել է սույն թվականի հուլիսի 18-ի երեկոյան, Մուրացանի զինվորական հոսպիտալում` բժշկական օգնություն ստանալու ընթացքում:

Դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կներկայացվի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո:

Հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տարածել ՀՀ զինված ուժերում մահվան դեպքի մասին»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Արցախում այս տարի գրանցվել է 6 կոռուպցիոն հանցագործություն

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում կազմում է 3,3 տոկոս...

Ոստիկաններն Արամայիսին 8 ժամ պահել են ոստիկանատանը

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ...

Վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխայի

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց...

«Մերսեդեսը» բախվել է «ՎԱԶ-2107»-ին. Ուղեւորը հիվանդանոցում է

Ավտոմեքենան Երեւանի Հանրապետության եւ Արամի փողոցների խաչմերուկում բախվել է...

Գրիբոեդովի փողոցում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջ

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց...

Մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում...