Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի վթարի ենթարկվելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է

Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի վթարի ենթարկվելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել էՀուլիս 22, 2012 | 00:15

Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի` Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Իսկ նշեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, որ երկուսի վիճակն էլ բավարար է, սակայն դժվար է ասել, թե երբ դուրս կգրվեն հիվանդանոցից: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա հնարավոր է Մարկ Սաղաթելյանը դուրս գրվի մեկ շաբաթից, իսկ Գրիգոր Նազարյանը մի փոքր երկար կմնա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը հայտնել էր, որ նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո նրանք տեղափոխվել էին Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Պատահարներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...