News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն այսօր համառորեն փորձում են ընդդիմություն դարձնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով` այդ կուսկացությունն իր համար մի կարգավիճակ է որոշել, որը գոյություն չունի ոչ մի համապատասխան բառարանում, իսկ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր կառչում են դրանից`  ձգտելով «Բարգավաճ Հայաստանին» ընդդիմադիրի դերում դնել:

«Ընդհանուր առմամբ, այժմ Հայաստանում աննախադեպ անդրկուլիսային պայքար է ընթանում: Պետք է ասել, որ ընդդիմությանը դավաճանել են եւ դա սկսվել է դեռեւս նախընտրական շրջանում: Երբ ստեղծվեց ընտրությունների վերահսկման, այսպես կոչված, միասնական շտաբը, ընդդիմադիր ուժերից մեկը` ՀԱԿ-ը, սկսեց ծածկել կոալիցիոն ուժերից մեկի` «Բարգավաճ Հայաստանի» ապօրինի գործողությունները: Այդ ժամանակ «Ժառանգությունը» միայնակ մնաց ընդդիմադիր ընտրազանգվածի դեմ ուղղված իշխանական անդրկուլիսյան պայքարի դեմ հանդիման, բոլոր կողմերից հայտնվելով ճնշման տակ»,-ասաց Հակոբյանը` նշելով, որ դեռ այն ժամանակ ՀԱԿ-ի մի շարք ներկայացուցիչներ «այս համաձայնությունը ամոթալի համարեցին»:

«Արդյունքում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների 15-20%-ը անցավ իշխանական ուժերին, եւ դրա պատասխանատվությունը հենց այդ ընդդիմադիրների վրա է»:

Հակոբյանի խոսքով` այդ միտումը շարունակվում է նաեւ այսօր. «ՀԱԿ-ը ողջ ուժերով պաշտպանում է  «Բարգավաճ Հայաստանի» գոյություն չուենցող կարգավիճակը` իր համար շահ փնտրելով:  Լավ է, որ ՀԱԿ որոշ գործիչներ, այդ թվում` Դավիթ Շահնազարյանը, այսօր, չնայած ուշացումով, բայց բացահայտ խոսում են այդ մասին»,-ամփոփեց Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում  հայտարարել էր, թե «ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եռյակը քոչարյանիզմի ինստիտուտի հիմքն է»: Հարցազրույցին հնարավոր է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ