Ուղիղ մեկ տարի է անցել «նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի կրկնակի ահաբեկչությունից, որոնք տեղի էին ունեցել Օսլոյի կառավարական թաղամասում եւ Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում:
Նորվեգիայում այսօր հիշատակի արարողություններ են անցկացվում:Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Նորվեգիայի վարչապետ Ենս Սթոլնեբերգը նախատեսում է մասնակցել Ուտոյա կղզում արարողությանը, որին մասնակցելու են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` զոհերի հարազատները:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, անցած տարի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչության արդյունքում 76 մարդ էր զոհվել:Բրեյվիկի նկատմամբ դատաքննությունը դեռ շարունակվում է: Նախատեսվում է, որ դատավճիռը կհրապարակվի օգոսոտոսի 24-ին: