News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Եդինայա Ռոսիա» կուսակցության` Նովոսիբիրսկի հանրային ընդունարանում անցած շաբաթ ինքնահրկիզման ակտ կատարած կինը հուլիսի 21 –ին մահացել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հիվանդանոց տեղափոխված 61-ամյա Վալենտինա Գերասիմովայի վիճակը ծայրահեղ ծանր էր եւ նա գտնվում էր կոմայի մեջ:Որոշ տվյալներով` կնոջ ինքնահրկիզման պատճառը նրա եւ շինարարական կազմակերպության մեջ ծագած կոնֆլիկտն էր` բնակարանի հետ կապված:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, կինը ինքնահրկիզման էր դիմել հուլիսի 18-ին` «Եդինայա Ռոսիա» կուսակցության` Նովոսիբիրսկի հանրային ընդունարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ