News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վախճանվել է ուկրիանացի հայտնի դերասան Բորիս Ստուպկան: Նա մահացել է հուլիսի  22-ին` 71 տարեկանում: Վերջին շրջանում դերասանը բուժվում էր Կիեւի կլինիկաներից մեկում, հաղորդում է «ՈւՆԻԱՆ» գործակալությունը:

Ուկրաինայի հերոս, թատրոնի եւ կինոյի հանրահայտ դերասան Բորիս Ստուպկան Իվան Ֆրանկոյի անվան ազգային դրամատիկական թատրոնի տնօրենն էր:

Նա նկարահանվել է ավելի քան  90 ֆիլմերում, այդ թվում` «Ազատության զինվորները», «Տարաս Բուլբա», «Գորշ գայլեր» եւ այլն: «Վարորդ Վերայի համար» ֆիլմի համար նա արժանացել է մի շարք մրցանակների:1999-2001 թթ. Ստուպկան եղել է Ուկրաինայի մշակույթի եւ արվեստի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ