News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայքլ Ջեքսոնի մոր` Քեթրին Ջեքսոնի ներկաացուցիչ Սանդրա Ռիբերան հայց է ներկայացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանություն` հայտնելով  նրա անհետացման մասին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Քեթրինի հարազատները նրան արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում գտնել: 82-ամյա Քեթրինը հուլիսի 15-ին դուրս է եկել Կալաբասասում գտնվող տնից` Ալբուկերկե թռչելու համար:

Դրանից հետո Մայքլ Ջեքսոնի երեխաները, ովքեր հոր մահից հետո տատի մոտ են բնակվում, չեն կարողանում կապվել նրա հետ: Ամեն անգամ, երբ նրանք զանգում են Ռեբին կամ հարաքույր Ջանեթին, նրանց ասում են, թե Քեթրինը չի կարող խոսել:   «Ես անհանգստանում եմ, որ նրա հետ ինչ -որ բան այնպես չէ», -ասել է Ռիբերան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ