News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փրկարարները շարունակում են երեքամյա Արտեմ Դավթյանի որոնումները: Երեխան անհետացել է Կուբանում ջրհեղեղի ժամանակ:Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ՆԳՆ Կրիմսկի շրջանի բաժինը բացի Դավթյանից, եւս չորս մարդու է որոնում:

Նշենք, որ Արտեմ Դավթյանը, ջրհեղեղի օրը հոր եւ պապի հետ գտնվել էր մեքենայում: Ընտանիքը տուն էր վերադառնում ջրամբարի կողմից: Երեխայի հայրը`44-ամյա Զավեն Դավթյանը զանգել է տուն եւ ասել, թե ընկել են տեղատարափի տակ, ներքեւում այնպիսի հեղեղ է, որ դժվարությամբ են պահում մեքենայի ղեկը: Դրանից հետո կապն անջատվել էր: Ավելի ուշ հայտնաբերել էին Արտեմի հոր եւ պապի մարմինները:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Զոհվել է 180 մարդ: Զոհվածների մեջ յոթ հայ կա, այդ թվում`Զավեն եւ Թեւոս Դավթյանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ