News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անգլիական Հերթֆորդշիր կոմսության ոստիկանությունը հայտնել է բրիտանացի քանդակագործ Հենրի Մուրի «Արեւային ժամացույց» ստեղծագործության բրոնզե մոդելի հայտնաբերման մասին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 1965թ. ստեղծված քանդակի աշխատանքային մոդելը, որի բնօրինակը Չիկագոյի տիեզերագնացության թանգարանի առջեւ է կանգնեցված, գողացվել էր հուլիսի 13-ին: Մոդելի արժեքը 500 հազ. ֆունտ կամ 785 հազ. դոլար է:Քանդակն օգնել են հայտնաբերել BBC-ի  «Crimewatch» հաղորդման շնորհիվ: Բնակիչներից ստացված տեղեկությունների հիման վրա ձերբակալվել են երեք երիտասարդներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ