News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի նոր նախագահ է դարձել ֆինանսների նախկին նախագահ, Հնդկաստանի կառավարող «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության անդամ, Փրանաբ Մուքերջին: Նրա օգտին են քվեարկել խորհրդարանի երկու պալատների եւ նահանգների օրենսդիր մարմինների անդամների կեսից ավելին:

Ինչպես հաղորդում է  «BBC Russian»-ը,  Հնդկաստանի նախագահը հիմնականում նեկայացուցչական գործառույթներ է իրականացնում: Մուքերջին մեծ կշիռ ունեցող գործիչ է, բացի ֆինանսների նախարարի պաշտոնից, զբաղեցրել է նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնները:76-ամյա Մուքերջին ընտրվել է հինգ տարի ժամկետով: Ներկայումս Հնդկաստանի նախագահը Փրատիբհա Փատիլն է, ով նախագահի պաշտոնն զբաղեցնում է  2007 թ-ից: Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 25-ին, նույն օրն էլ տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ