Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու ավտոբուսների բախման հետեւանքով 16 մարդ է զոհվել, եւս 4-ը լուրջ վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ողբերգությունը տեղի է ունեցել Յոհաննեսբուրգից 700 կմ հեռավորության վրա: Ավտոբուսներից մեկը դպրոցականների է տեղափոխել, սակայն դեռեւս հայտնի չէ, թե զոհերի մեջ քանի երեխա կա: