News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չիկագոյում ավարտված «Mrs. International- 2012» միջազգային մրցույթի հաղթող է դարձել Մինիսոտա նահանգը ներկայացնող Սառա Բեյզին:

Գեղեցկության եւ տաղանդի մրցույթին մասնակցել են 21-56  տարեկան ամուսնացած կանայք` տարբեր երկրներից:

Նշվում է, որ 18 տարի առաջ Սառան ավիաղետի է ենթարկվել եւ 15 վիրահատություն է տարել, սակայն դա չի խանգարել, որ նա դառնա մրցույթի հաղթողը:

Մրցույթին Հայաստանը չի մասնակացել, սական NEWS.am-ը հիշեցնում է, որ հունվարի 22 –ին Սոֆիայում կայացած «Miss Grandma Universe - 2012» միջազգային մրցույթում հաղթել էր 51-ամյա Լուիզա Աղաջանյանը:  Աշխարհի ամենագեղեցիկ տատիկի հետ հարցազրույցը հնարավոր է կարդալ ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ