News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի «Արջերի քարանձավ» մուտք գործելու եւ սալիկները վնասելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS. am-ին հայտնեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ «Արփի» բնապատմական արգելոցի և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի ներկայացուցիչները հուլիսի 21-ին եղել են քարանձավում եւ արձանագրել, որ տարածված լուրերը  չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես քարանձավի մուտքի դուռը կողպված է եղել, իսկ նախորդող օրերին ոչ ոք մուտք չի գործել քարանձավ, որևէ բանի ձեռք տված չէ, չկան ոտնահետքեր:

«Արփի» բնապատմական արգելոցի ու  «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, ինչպես նաեւ Գնիշիկի գյուղապետարանի ներկայացուցիչները  համապատասխան արձանագրություն են կազմել:  Ինչ վերաբերում է հնարավոր օրինախախտումներին, ապա դրանք արձանագրվելու դեպքում ՊՈԱԿ-ը եւ մարզային ծառայություններն օպերատիվ կերպով եւ օրենքով սահմանված կարգով դիմում են իրավապահներին:

Տպել
Ամենաշատ