News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հերթական վրաերթն է տեղի ունեցել Լոռիի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու վրա «Ֆոլքսվագեն» մակնիշի ռուսական P 580 CK համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Վանաձորի բնակիչ, 40-ամյա Արմեն Պապիկյանը, վրաերթի է ենթակել Վարաձորի Խնձորուտ թաղամասի բնակչուհի 37-ամյա Նաիրա Կարապետյանին:

Վերջինս տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի Ճանապարհային ոստիկանները՝ Մարտին Բալայանի գլխավորությամբ: Դեպքի վայրում է նաեւ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Մաղաքյանը:

Մեքենան տեղափոխվել է Լոռիի ճանապարհային ողտիկանության տուգանային հրապարակ:

 

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ