News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական REDHACK հաքերների խումբը, որն աչքի է ընկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կայքերի դեմ ակտիվ հարձակումներով, Հրանտ Դինքի սպանության գործով նոր մանրամասներ է հրապարակել։

Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի փոխանցմամբ՝ REDHACK-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերում հայտնի է դարձել «Դեմիր» ծածկանունով եւ Օնուր Էսմեր անունով անձնավորության մասին, ով դեռեւս 2006-ին էլ-փոստով սպառնալիքներ էր ուղարկել Հրանտ Դինքին։ Սակայն ոստիկանությունը կարճել էր գործը՝ պատճառաբանելով, թե չի կարողանում գտնել հիշյալ անձնավորությանը։

REDHACK-ի բացահայտած փաստաթղթում նշվել է, թե Հրանտ Դինքի սպանության օրն սպանությունն իրականացրած ՕգյունՍամասթի կողքին է եղել նաեւ Օնուր Էսմերը, ում հանձնարարված է եղել սպանել Հրանտ Դինքին եւ Օգյուն Սամասթին, եթե վերջինս խուսափի Հրանտ Դինքին սպանելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ