News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա երկրորդ (ապրիլ-հունիս) եռամյսակի ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերը նվազել են: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագորղների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով` ներկայումս լրատվամիջոցների հանդեպ դառական գործերը  6-ն են` այն դեպքում, երբ 2011-ի առաջին կիսամյակին դատական նմանատիպ գործերը 14-ն էին: Դրանից բացի` այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության երեք դեպք՝ կապված մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ: Դեպքերից երկուսը տեղի են ունեցել Գյումրիում, մեկը՝ Երեւանում: Առաջինը՝ Ազատություն ռադիոկայանի լրագրողի հետ կապված դեպքն է եղել, երկրորդը՝ Գալա հեռուստատեսության հետ կապված դեպքը, իսկ երրորդը՝ Մաքսինֆոյի լրագրողի նկատմամբ բռնությունը Իսկ 2012-ի առաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել: Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է տեղեկատվության ստացման եւ տարածման 5, իսկ երկրորդ եռամսյակում՝ 10 դեպք:

Ընդհանուր առմամբ, համեմատելով նախորդ՝ 2008 թ. ընտությունների հետ, այս տարի, ըստ Աշոտ Մելիքյանի, լրագրողներն ավելի բարենպաստ պայմաններում են աշխատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ