News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն, այսօր` հուլիսի 24-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում հանդիպեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների,  գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Սերգեյ Նարիշկինն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է երկկողմ գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորություններին:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին` հայ-ռուսական համակողմանի համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով, ինչպես նաեւ նվիրել Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից տպագրված հայերեն առաջին տպագիր գիրքի կրկնօրինակը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ