News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուս վիրաբույժները դեմքի փափուկ հյուսվածքների երկու վիրահատություն են կատարել 2 եւ 4 տարեկան տղաներին:

Ինչպես հաորդում է MedPortal.ru-ն, երկու տարեկան երեխան գլխի ընդհանուր այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա դեմքի վրա որոշվել էր մաշկի կտոր փոխպատվաստել: Վիրահատութունը հաջողությամբ անցկացվել էր գարնանը, այժմ երեխան դուրս է գրվել հիվանդանոցից:

Մեկ այլ վիրահատութուն կատարվել է շան հարձակումից դեմքի վնասվածքներ ստացած 4-ամյա տղային: Բժիշկները կարողացել են վերականգնել պատռված դեմքի մաշկի երկու երրորդը: Այժմ երեխան վերականգնողական շրջան է անցնում:

Մինչ օրս աշխարհում անցկացվել է երեսի մաշկի շուրջ տասը փոխպատվաստում: Առաջիններն այս գործում ֆրանսիացիներն էին, որոնք կատարել էին հինգ փոխպատվաստում: Վիրահատություններ են անցկացվել նաեւ Չինաստանում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ