News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարարությունն աջակցում է Սիրիայի հայերին, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ եւ ժամանակավորապես կամ մշտական հաստատվել այստեղ: Այդ մասին Երեւանում, հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է սիրիացի բանաստեղծ եւ գրող Տիգրան Գաբոյանը:

Նա դրական գնահատական է տվել Հայաստանի իշխանությունների գործողություններին: «Մենք գոհ ենք», - ասել է նա, միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում  բիզնեսով է զբաղվում: Սկսած գործի հաջողությունից ելնելով` Գաբոյանը կորոշի մնալ Հայաստանում, թե վերադառնալ Սիրիա:  Կոնֆերանսին ներկա էին նաեւ Սիրիայի քաղաքացիներ ոսկերիչ Վիգեն Զաքարյանը եւ դեղագետ Կառլոս Գասպարյանը: Բոլորն էլ կարծում են, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, իրենց համար խնդիրներ չեն ստեղծում, իսկ  շատ հարցերում էլ օգնում են: Սիրիայի քաղաքացիները փաստաթղթերը հանձնել են հայկական քաղաքացիություն ստանալու համար: 

Գաբոյանը, Գասպարյանը եւ Զաքարյանը հրաժարվել են պատասխանել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ հարցերին, ասելով, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում եւ պարզապես չգիտեն, թե ինչ է կատարվում: «Սիրիայի հայ համայնքը քաղաքականությամբ չի զբաղվում եւ  ձգտում է չեզոքություն պահպանել, այդ պատճառով էլ մենք չենք ուզում խոսել, թե ինչ է կատարվում այդ երկրում», - նշել է Գաբոյանը:

Զաքարյանը լրացրել է ընկերոջը, նշելով, որ Սիրիայում անորոշություն է: Այդ հարցին փորձել է պատասխանել Վազգեն Մեսրոպյանը` սիրիահայ, որն սկզբում լրագրողների շարքում էր, իսկ հետո միացավ մամուլի ասուլիսի հյուրերին:  Հայաստանում նա ռեստորան ունի: «Սիրիայում իրավիճակը սրվում է: Այսօր առավոտ խոսել եմ  հորեղբորս հետ Սիրիայից, նա այդպես ասաց: Իմ եղբայրն ու քույրը Հայաստան են եկել ավելի վաղ: Եղբայրս չի կարողացել «Արմավիայի» ինքնաթիռ նստել ազատ տեղերի բացակայության պատճառով: Նա ստիպված է եղել հասնել  Թուրքիայով», - պատմել է Մեսրոպյանը:

Բոլոր մասնակիցները համաձայնել են Մեսրոպյանի հետ, նշելով, որ իրենք դժգոհ են «Արմավիայի» գնային նոր քաղաքականությունից: «Նրանք բարձրացրել են տոմսերի գինը: Մենք հուսով ենք, որ «Արմավիան»  կփոխի իր դիրքորոշումը եւ կնվազեցնի գները, որն ավելի կշատացնի սիրիահայերի վերադարձը հայրենիք», - նշել է Կառլոս Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ