News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ:

Վահե Էնֆիաջյան` մարդ ... 

Ամեն ինչ ասված է...

Աշխարհը, կյանքը եւ Դուք:

Անքակտելի եռանկյունի:

Մենախոսություն Ձեր եւ Ձեր միջեւ:

Ամեն օր ամեն վայրկյան:

Հաջողության հասնելու բանաձեւը:

Արդարամտությամբ եւ ազնվությամբ ձեւավորված թիմային աշխատանք:

Երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Երջանկությունն ունի այն գույնը, ինչ գույնով ես եմ ուզում տեսնել այն:

Ամենաշատը Ձեր մեջ ի՞նչն եք սիրում եւ ի՞նչը չեք սիրում:

Շատ աշխատասիրությունը:

Թուլություններ եւ թերություններ, առավելություններ եւ առանձնահատկություններ:

Իմ թուլությունը եւ իմ առավելությունը իմ զավակներն են:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Անդառնալի սխալներ չեմ ունեցել, ուստի ամենամեծ սխալ որպես այդպիսին չի եղել:

Ինչո՞ւմ եք Ձեզ ամենից շատ մեղադրում:

Ինքդ քեզ մեղադրելով երբեք ոչնչի չես հասնի, հարկավոր է դասեր քաղել սխալներից եւ շարժվել միայն առաջ` կերտելով նոր հաղթանակներ:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Ամենամեծ հաղթանակը ընտանիքս է, իսկ ամենամեծ պարտություն չի եղել, որովհետեւ միշտ թիմային աշխատանքի կողմնակից եմ եղել, իսկ թիմային աշխատանքի դեպքում  հնարավոր են միայն հաղթանակներ:

Կարգախոս, ինչո՞վ եք առաջնորդվում կյանքում:

Մի կարգախոսով չեմ առաջնորդվում, ուստի կան շատ կարգախոսներ, որոնք կարող են կյանքի ճիշտ ուղեցույց հանդիսանալ:

Ինչի՞ց եք հոգնում եւ ո՞ւմ եք օգնում:

Հոգնում եմ միապաղաղությունից եւ տաղտկալի մարդկանցից, իսկ օգնում նրանց ով դիմում է ինձ:

Ե՞րբ եք լռում:

Կարեւոր հարցերի շուրջ խորհելիս:

Ինչը՞ կարող է Ձեզ ուրախացնել եւ տխրեցնել:

Ամենամեծ ուրախությունը թիմային աշխատանքում ձեռքբերված հաջողություներն են, իսկ տխրությունը դա երկու հաջողությունների միջեւ ընկած ժամանակահատվածն է:

Ինչի՞ համար եք զղջում:

Յուրաքանչյուր ոք պետք է ապրի այնպես, որ երբեք չղջա:

Ո՞ւմ կամ ի՞նչ եք սիրում եւ ատում:

Սիրում եմ հայ ազգի տեսակը, ատում նրա թշնամիներին:

Ինչի՞ց կամ ումի՞ց եք հիասթափվել:

Հիասթափությունը դա մի զգացողություն է, որն ինձ օգնում է պայքարել եւ հասնել հաջողության:

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:

Փառք Աստծո, հուսահատություններ չեմ ունեցել:

Ի՞նչն է Ձեզ զարմացնում եւ զայրացնում:

Անարդարության դրսեւորումները: 

Որտեղի՞ց եք գալիս եւ ո՞ւր եք գնում:

Արմատներս գալիս են Արեւմտյան Հայաստանից եւ, համոզված եմ, գնում ենք դեպի բարգավաճ Հայաստան:

Չիրականացած երազանք:

Շուտով կիրականանա:

Ֆոբիաներ:

Երբ մարդկանց առջեւ պատասխանատվություն ես կրում, պարտավոր ես ձգտել կատարելության, իսկ դա ենթադրում է բոլոր տեսակի ֆոբիաներից զերծ մնալ:

Հպարտությունը:

Իմ ընտանիքը եւ իմ ձեռքբերումները:

Հոգսեր:

Գումարած աշխատանք հավասար է հաջողություն:

Պարտականություններ:

Իմ ընտանիքի անդամների, հարազատների եւընկեներիցս յուրաքանչյուրի համար ունեմ յուրահատուկ պարտականություններ

Անպատասխանատու արարք կամ հայտարարություն:

Հազար անգամ չափի մեկ անգամ կտրի

Անելանելի իրավիճակ:

Անելանելի իրավիճակներ չկան, ցանկացած իրավիճակն ունի իր լուծման բանալին

Մոլախաղերում ամենաշատը ինչքան գումար եք պարեւտվել եւ հաղթել:

Մոլախազերում հաղթում է նա ով չի խաղում:

Կռիվների, վիճաբանությունների մասնակցե՞լ եք եւ քանի՞ անգամ եք ծեծվել:

Վեճեր միշտ էլ կարող են լինել, սակայն յուրաքանչյուր վեճի առանցքում պետք է լինի բանականություեւ եւ յուրաքանչյուր խնդիր կհարթվի:

Ամենառոմանտիկ օրը:

Ամոսնությանս օրը:

Ամենախենթ քայլերը:

Չեմ պատասխանի:

Ընտանիքը:

Ընտանիքս իմ սրբությունն է: Այսքանով ամեն ինչ ասված է:

Երեխաները:

Ունեմ երկու որդի, ովքեր իմ հպարտությունն ու ուրախությունն են

Կանայք:

Իմ կյանքում երկու կին կա, ովքեր լուրջ դերակատարում ունեն,  նրանք` են մայրս եւ կինս:

Անցած սերեր:

Անցյալի փակված էջեր:

Ընտրյալը:

Կինս:

Առաջին սիրո խոստովանություն:

Ձեր հարցը հետաքրքիր հուշեր արթնացրեց:

Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ կխնդրեիք նրան:

Յուրաքանչյուր հայ ունենա ոսկե ձկնիկ:

Լինում է, չի լինում…

Մի շատ երկար բլից հարցում է լինում:

Երկնքից երեք խնձոր է ընկնում:

Մեկը Ձեզ, մեկը` կարդացողին, մեկն էլ` երկաթի պակաս ունեցողին…:

Նշենք, որ Վահե Էնֆիաջյանը տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ: Եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ,  Կրթության Միջազգային Ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի պրոռեկտոր,  ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ եւ այլն: 2007-2009թթ աշխատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, իսկ 2006 թվականից` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ:Պատգամավոր է ընտրվել դեռեւս 2009թ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ Եսայանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար Վարդանյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

 

Տպել
Ամենաշատ