News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատում ֆրանսիահայերի եւ, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատի պատգամավորների ջանքերը` Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը Սենատի քվեարկությանը դնելու համար: Այս մասին Հրանուշ Հակոբյանը հայտարարել է հուլիսի 26-ին Մարսելի հայ փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը կարեւորել է Ֆրանսիայի նախագահի` նախընտրական իր խոստմանը հավատարիմ մնալու պատրաստակամությունը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող նոր օրինագիծ կդրվի Սենատի քվեարկությանը:

Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը շնորհակալություն է հայտնել նախարար Հակոբյանին հայապահպան գործունեության համար` առանձնացնելով հատկապես «Արի տուն» ծրագիրը, որով հարյուրավոր ֆրանսիահայ երիտասարդներ ճանաչում եւ սիրում են Հայրենիքը` կապվելով երկրին ամրաամուր թելերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ