News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված քննարկումը հետաձգվել է` երկրում տնտեսական իրավիճակի հետ կապված: Այս մասին «Nouvelles d`Arménie»  ամսագրին ասել է  Բարսելոնի Հայ դատի  հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Սիրունյանը:

Սկզբում խորհրդակցություններ էին նախատեսվում հոկտեմբերին, սակայն տնտեսական իրավիճակով պայմանավորված` հարցը չլուծված է մնում:

«Այդուհանդերձ,  Հայ դատի հանձնախումբը շարունակում է խորհրդարանականների հետ հանդիպումները եւ Հայոց ցեղասպանության ճանչման նոր նախաձեռնություններ է առաջարկում»,-ասել է Սիրունյանը:

«Իսպանացի պատգամավորները եւ լայն հանրությունը տեղյակ չեն այդ խնդրից, ուստի կոմիտեն փորձում է բացը լրացնել` լրագրողների հետ հանդիպումներ կազմակերպելով: Խնդիրներից մեկն էլ այն է, որ հայ համայնքը ցրված է  ողջ երկրով մեկ եւ համախմբաված չէ` միասնաբար այդ խնդիրը լուծելու համար»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ