News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային մրցույթի հայաստանյան պաշտոնական eurovision.am կայքը հուլիսի 27-ի ուշ երեկոյան ենթարկվել է հաքերային հարձակման:

«Արմենպրեսի» փոխանցմամբ, մրցույթի ֆան-ակումբի ղեկավար Կարեն Խոնթյանը նշել է, որ երկու տարի առաջ ստեղծված կայքը ենթարկվել է հարձակման ադրբեջանական հաքերների կողմից, ովքեր կայքի գլխավոր էջում անպարկեշտ արտահայտություններ են գրել:

Պաշտոնական կայքի հեղինակ «Շահումյան մեդիա» ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այժմ մասնագետներն աշխատում են կայքը վերագործարկելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ այն կվերսկսի իր աշխատանքը հուլիսի 29-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ