News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհական ներդրումների ոչ բավարար չափը կարելի է բացատրել այդ ուղղությամբ քիչ քարոզչական աշխատանքով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեհաստանի էկոնոկիայի փոխնախարար Տոմաշ Տոմկեվիչը։ Ըստ նրա՝ Երեւանում հայ-լեհական բիզնես ֆորումում գործարարների հանդիպումները հնարավոր է դրական ազդեն այս հարցի վրա։ «Սակայն ներդրումներ առայժմ չկան, եւ դրա պատճառներից մեկը հնարավոր է լեհ ներդրողների հետ քիչ աշխատանքն է։ Պետք է նրանց ցույց տալ իրենց պոտենցիալ բիզնեսի առավելությունները, օրինակ՝ ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտուրը, Իրանի հետ առեւտրի դեպքում բարդությունների բացակայությունը»,- նշեց Տոմկեւիչը։

Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասի եւ Լեհաստանի առեւտրական կապերը կարող են համաչափ լինել։ «Ուղղակի ներդրումները կարող են ազդել անհամաչափության վրա։ Այստեղից հնարավոր է ապրանքներ արտահանել լեհական կապիտալով կամ մասնակի դրանով աշխատող արտադրամասերից, սակայն դրանք 100 տոկոսով արտադրված կլինեն ՀարավայինԿովկասում։ Կարծում եմ, որ սա է ամենահետաքրքրիր առաջարկը, որը մենք կարող ենք կատարել»,- նշեց լեհ փոխնախարարը։

Լեհական ապրանքների Հայաստան ներմուծման վրա կարող է դրականորեն ազդել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը։ «Ծրագրի գլխավոր նպատակն է ստանդարտների եւ օրենսդրության նմանեցումը։ Եթե ԵՄ գործարարները հայաստանյան չափանիշների հարցում կարողանան լավ կողմնորոշվել, ապա դա կամրացնի տնտեսական համագործակցությունը»,- նշեց Տեմկեւիչը։

Նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Լեհաստանից Հայաստան ներդրումները գրեթե չկան։ Չնայած այս հանգամանքին, երկու երկրների միջեւ ապրանքնաշրջանառությունը 2011թ. կազմել է 36,7 մլն դոլար, եւ 2010թ. համեմատ աճել է 13 տոկոսով։ Այս ցուցանիշում Հայաստանից արտահանումը կազմել է 2,5 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ