News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ՀՓԵ) մանկական երգչախմբի եզակի համերգային շրջագայությունը Ճապոնիա, 40 օրերի ընթացքում երգչախումբը ելույթ է ունենալու 18 քաղաքներում` ներկայացնելով հայ և համաշխարհային երգարվեստի գոհարները:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած ՀՓԵ երգչախումբը Ճապոնիայում համերգային լայնամասշտաբ շրջագայության հրավերը ստացել է ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության կողմից,  որը Ճապոնիայում տարեկան 1000-ից ավելի համերգ է կազմակերպում: Կազմակերպությունն առաջնորդվում է հստակ սկզբունքով.  հրավիրված խմբերն ու երաժիշտները, բացի համապատասխան համբավից և ճանաչումից, պետք է կարգով ավելի բարձր լինեն, քան նմանատիպ ճապոնական խմբերը:

Երաժշտախումբն արդեն իսկ ելույթ է ունեցել Յամագատա, Յոկոհամա, Սանո, Տոչիգի, Կիտակյուսյու, Մարուգամե քաղաքների ամենախոշոր` 1400 – 2000 տեղանոց համերգադահլիճներում: Հասցրել են այցելել անգամ օրերս աղետի ենթարկված Կյուսյու կղզին և երգել ջրհեղեղից տուժած ճապոնական ընտանիքների համար:

Ճապոնացի հանդիսատեսը ոգևորությամբ  և հիացմունքով ընդունում հայ փոքրիկների ելույթները:

Շրջագայությունը նվիրված է հայ – ճապոնական դիվանագիտական հարաբերությունների  20 – ամյակին և հայ գրատպության 500 – ամյակին: Երգչախումբը Հայաստան կվերադառնա օգոստոսի 14 - ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ