News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտագիր չի ստացել Սիրիայի հյուպատոսի` հետագա գործունեության վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ արաբական Ալ-Ջազիրա հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է ընդդիմության կողմը:

Բախումները Սիրիայում շարունակվում են 2011թ. մարտից, ՄԱԿ-ի տվյալներով, դրան զոհ են գնացել 16 հազար մարդ: Սիրիայում ապրում է 60-70 հազար հայ կամ բնակչության 0,5 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ