News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Լորան Ֆաբիուսը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ գումարել: Օգոստոսի 1-ից ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունն անցնում է Ֆրանսիային: 

Ըստ ֆրանսիացի նախարարի` նախատեսվող նիստը պետք է «դադարեցնի արյունահեղությունը» Սիրիայում: Ավելի վաղ, հանգստյան օրերին Ֆրանսուա Օլանդը նույնպես ԱԽ-ին կոչ էր արել  «արագ միջամտել» սիրիական  խնդի կարգավորմանը, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Ֆրանսիացի նախարարը կրկին քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` նրան անվանելով դահիճ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սիրիայում շարունակվում է Հալեպի համար պայքարը: Սիրիական պետական լրատվամիջոցները հուլիսի 30-ին հայտարարել են, որ  կառավարական զորքերին հաջողվել է Հալեպը վերահսկողության տակ առնել: Ապստամբները պահում են քաղաքի առեւտրային կենտրոնը, սակայն մնացած շրջաններից հաջողվել է դուրս մղել ապստամբներին, հաղորդում է rbc-ն:

5 օր շրջափակման մեջ գտնվող Հալեպից, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, փախել է 200 հազար մարդ: Քաղաքում ապրում է 2,5 միլիոն մարդ: ԱՄՆ-ի Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան Հալեպն ընդդիմությունից  գրավելու փորձն անվանել է մեխ` խփված Բ. Ասադի դագաղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ