News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Ճապոնիա-Հայաստան ընկերության նախագահ Սումիո Էդամուրայի` Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ճապոնիա-Հայաստան ընկերության մի շարք անդամներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սումիո Էդիմուրան 2011թ. սեպտեմբերին 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Սումիո Էդիմուրային Մխիթար Գոշի մեդալը հանձնեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը

Նշենք, որ Հայտնի դիվանագետ Սումիո Էդամուրան 1992թ-ից հավատարմագրվել է որպես Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին դեսպան (նստավայրը` Մոսկվա)` զգալի ներդրում ունենալով անկախ Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատման եւ զարգացման գործում:

Վերջին 13 տարիների ընթացքում Ս. էդամուրան ղեկավարում է Ճապոնիա-Հայաստան ընկերությունր, որի գործունեությունր աջակցում է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությանն ու բարեկամական կապերի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ