News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Ցյուրիխյան արձանագրություններն ի սկզբանե ձեռնտու չէին հայկական կողմին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերի հայտարարությունը:

Սեւերը նշել էր, թե Գյուլի համար ամենամեծ հիասթափությունները չկարգավորված քրդական եւ հայկական հարցերն են:

Ըստ Մելքոնյանի, թուրքական կողմը ստորագրումից անմիջապես հետո հայտարարել էր, թե դրանք վերաբերում են նաեւ երրորդ կողմին` նկատի ունենալով ղարաբաղյան հարցը:

«Թուրքական կողմին ձեռնտու էր նման մեկնաբանումը, կարգավորման շաղկապումը «օկուպացված», իսկ մեզ համար` ազատագրված Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման հետ: Քանի որ նման դիրքորոշումը հանդիպեց հայ հասարակության եւ սփյուռքի կոշտ դիմադրությանը, հարցը մտավ փակուղի: Ես միայն ուրախ եմ, քանի որ արձանագրությունները ենթադրում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս սահմանների ամրագրում, ինչը, ինձ համար որպես պատմաբանի, անընդունելի է»,- նշել է Մելքոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ