News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեք միջնորդներից` Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա, հենց  Ռուսաստանն է ամենից ավելի մոտ զգում ղարաբաղյան հիմնախնդրի սրությունն ու հիվանդագին լինելը: Այդ մասին  SalamNews-ի հետ հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Նա նշել է, որ բանակցային գործընթացը խիստ գաղտնի պայմաններում է ընթանում, եւ այդ շրջանակներում շատ բան է արվել: 

«Խնդիրը շատ դժվար է, շատ բարդ, այն պատմական խոր արմատներ ունի, կողմերի դիրքորոշումները խիստ տարբերվում են, այդ պատճառով էլ այն հեշտ չէ լուծելը: Սակայն արված բաներ կան: Եւ նախագահների հանդիպումների շրջանակներում, որոնք անցկացրել է Դմիտրի Մեդվեդեւը, եւ ԱԳՆ-ի ղեկավարների հանդիպումների շրջանակում` միակողմանի եւ բազմակողմ, բավականին մեծ նյութ է կուտակվել: Եւ, իհարկե, ասել, որ 20 տարվա ընթացքում արդյունքներ չեն եղել, ճիշտ չի լինի: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ: Միեւնույն է, այդ խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա», - հայտարարել է դեսպանը:

Նա նշել է, որ Ռուսաստանն իր միջնորդական դերից չի հրաժարվում եւ ամեն ինչ կանի, որպեսզի խնդրի արդար լուծում գտնի:  «Պուտինը շատ լավ գիտի այս խնդիրը, հիանալի հասկանում է նաեւ Ռուսաստանի հնարավորությունները եւ պատասխանատվությունը dրա լուծման հարցում: Ես համոզված եմ, որ սա կլինի նրա առաջնահերթությունների շարքում», - ասել է Դորոխինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ