News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ նոր զորախումբն այսօր` օգոստոսի 2-ին մեկնելու է Աֆղանստան` խաղաղարար առաքելություն իրականացնելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Վերջինիս խոսքով, Աֆղանստան է մեկնելու 61-հոգանոց զորախումբ, որը տեղակայվելու է ոչ թե Մազարի Շարիֆում, այլ մեկ այլ ռազմակայանում` Մայքսպաննում, որտեղ իրականացնելու է ռազմակայանի անցակետի եւ մերձակա տարածքի պաշտպանությունը:

Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը մասնակցում է 122 հայ զինվորական, նրանցից 61-ն իրականացնում է Քունդուզի օդանավակայանի պաշտպանությունը, մյուս 61-ը` նախկինում պաշտպանում էին Մազարի-Շարիֆի օդանավակայանը եւ աջակցման ուժերի ռազմակայանը, իսկ այժմ տեղակայվելու է Մայքսպաննում: Հայկական ստորաբաժանումները խաղաղարար առաքելությունն իրականացնում են գերմանական զորախմբի կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ