ՈւրբաթՀոկտեմբեր 31
  • USD 411.74
  • EUR 518.26
  • RUB 9.49

Վասպուրականցի հանճարը` Ոստանիկ Ադոյան` Արշիլ Գորկի

03:35, 03.08.2012 Տարածաշրջան: Աշխարհում, Հայաստան Թեմա: Մշակույթ

NEWS.am-ը  որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Armenian Weekly»-ում հրապարկված Բեթի Ափիգյան Քեսելի հոդվածը.

Նկարչությունը նրա էության սնունդն էր: Նա ապրել եւ շնչել է դրանով: Նրա զարմուհի Ազատուհի Ամերյան Միլերն ասում է, որ հարազատները դեմ չէին կեղծանվանը` չմտածելով, որ նա կդառնա այդպես հայտնի: «Նրա անունը դժվար էր նկարչի համար»,-կարծում է Ազատուհին:

Նա գոյության միջոցներ գտնելու համար ստիպված էր իր ստեղծագործությունները վաճառել 25, 50 կամ 500 դոլարով, անգամ նվիրել երկրպագուներին, ասելով, որ երբեւէ դրանք շատ արժեքավոր կլինեն:

Նրա գործերը հիմա կախված են հայտնի թանգարաններում եւ հարյուր հազարավոր դոլարներ արժեն: Վասպուրականցի նկարիչը, ով հայտնի էր իր սյուրռեալիստական ոճով, ինքնասպան է եղել  48 տարեկանում: Նրա աշխատանքներից շատերը ոչնչացվել են Քոնեքթիքուտում արվեստանոցի հրդեհի ժամանակ, մյուսները` Կալիֆոռնիա ցուցահանդեսի ճանապարհին ավիաաղետի ժամանակ: Նա հաճախ էր ծանր հիվանդանում, տառապում ամերիկացի կնոջ դավաճանություններից, չէր կարողանում շփվել սիրելի դուստրերի` Մարոյի եւ Նատաշայի հետ:

Անգամ նրա շրջապատում գտնվող շատ նկարիչները հավատարիմ ընկեր չէին նրա համար` ընդունելով, որ նա հանճար է եւ նախանձելով նրան:

Հաջողությունը երես էր թեքել Արշիլ Գորկուց: Մի սխալվեք, նա Հայաստանի որդին էր, որտեղ Ցեղասպանության սարսափների ականատեսն էր եղել: Գորկիի ստեղծագործ հոգին, որն իր հետքն էր թողել նրա կտավների վրա, Վանում նրա կյանքի վկան էր:

Եթե ճիշտ է այն, որ հայերը ցանկանում են, որպեսզի իրենց հոգիները վերադառնան Արարատյան հայրենիք, ապա, անկասկած, մեր Ոստանիկ Մանուկ Ադոյանը վերջապես գտել է իր հանգիստը: Եթե ուշադրի ակնաջ դնենք,  կարող ենք անգամ լսել, թե ինչպես է նա ասում. «Ախ, Թամար»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

BBC-ն պարզել է հայերի վերաբերմունքը Քիմ Քարդաշյանի նկատմամբ

Այն փաստը, որ Քիմը հայտնի է ողջ աշխարհում, չի նշանակում, որ նրանով հպարտանում են բոլոր հայերը...

Կառավարությունը կփոխհատուցի Էդվարդ Միրզոյանի թաղման ծախսերը

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից…

Երեւանը շատ է գեղեցկացել, ես այստեղ ինձ բնավ օտար չեմ զգում. Անաստասիա Վոլոչկովա...

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհու հետ...

Բրիտանացի գրողը դարձել է Բուքերովյան մրցանակի կրկնակի դափնեկիր

Բուքերովյան մրցանակը հանձնվում է 1969 թվականից՝ անգլերենով գրված լավագույն ստեղծագործության համար...

Ձայնիս մեջ հայ ժողովրդին բնորոշ մելամաղձություն կա. Սերժ Թանկյան

Դրանում Ցեղասպանության ցավ կա, ինչ-որ երանգ, որ բարդ է նկարագրել...

Partner news