«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացրած վճիռը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում ազատության, արդարության եւ ժողովրդավարության հաստատման խնդիրը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար եւ անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ:
Իրավունքի իրացումը, օրենքի գերակա դերը պետք է միակ առաջնահերթությունը լինեն մեր երկրում՝ պետական մեքենան պատժիչ համակարգից վերածելով արդարություն սահմանող գործիքի: Ցանկացած պատիժ պետք է համարժեք լինի գործած արարքին եւ իրականացվի միայն իրավական ոլորտում՝ բացառելով քաղաքակական կողմնակալությունը:
Լիահույս ենք,որ մարդու իրավունքների եւ ազատությունների լիարժեք իրացման սկզբունքը վճռորոշ կլինի այս համատեքստում եւս»: