ԵրկուշաբթիԴեկտեմբեր 22
  • USD 455.75
  • EUR 559.34
  • RUB 7.6

«ԱրմենՏել»- ը շարունակում է աջակցել երեխաների համակարգչային գրագիտության բարձրաց

10:38, 03.08.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն, Ինովացիա

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության մեկնարկի մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության եւ համակարգչային գրագիտության բարձրացմանը:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԱրմենՏել»-ի սոցիալական ռազմավարության ծրագրերում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին եւ երիտասարդներին ուղղված ծրագրերը: Այսօր համակարգչային տեխնոլոգիաների եւ ինտերնետ ռեսուրսների կիրառումը կրթական զարգացմանն ուղղված բազմաթիվ նոր հնարավորություններ է տալիս, եւ մեր ընկերությունն ուրախ է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաներին ընձեռել ուսուցման այդ նոր հնարավորությունները»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մենք ողջունում ենք «ԱրմենՏել»  ընկերության այս նախաձեռնությունը, եւ հուսով ենք, որ մեր կենտրոնի սաներն այս աջակցության շնորհիվ կարող են էլ ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի եւ նոր տեխնոլոգիաների հնարավորությունները», - նշել է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:

«Նագաշյան մանուկ ների տուն» երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 2012 թ-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո: Կենտրոնում ստեղծվել է համակարգչային լսարան, որը գործում է կենտրոնի սաների hամար, իսկ լեզվի կենտրոնը կգործի համայնքի կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Ուսումնական ծրագրում հիմնականում ընդգրկված են անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուների խորացված ուսուցում, ինչպես նաեւ ծրագրավորման դասընթացներ` 13-15 տարեկան աղջիկների  համար: Այստեղ մասնագետները կօգնեն երեխաներին կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Ամերիկացիները 6 կմ բարձրություն կուղարկեն երկու տակառ գարեջուր

2 տակառ գարեջրով հրթիռը 3.5 վայրկյանում կզարգացնի 1050կմ/ժ արագություն…

ԱՄՆ-ում փորձարկել են ինքնաուղղորդվող փամփուշտներ

Այն թույլ է տալիս մի քանի անգամ մեծացնել դիպուկահար զենքի կրակոցի հեռահարությունը...

Ուսանողը խորամանկ հեռուստացույց է հնարել

Երբ էկրանի առաջ բացակայում է հեռուստադիտողը, էկրանին կարելի է տեսնել…

Սթրեսի մակարդակը որոշող բջջային հավելված է մշակվել

Սա առաջին բջջային թեսթն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել կորտիզոլի բարձր մակարդակը...

Չինաստանում կրկին գործում են Google-ի համացանցային ծառայությունները

Facebook, Twitter սոցիալական ցանցերը եւ YouTube-ը Չինաստանում արգելափակված են արդեն երկար տարիներ...

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմի նախաձեռնության շնորհիվ իրականություն են դառնում 6 երեխ...

Երեւանի կենդանաբանական այգին այդ օրը հյուրընկալել է ավելի քան 60 երեխաների իրենց ընտանիքների հետ...

Partner news