News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գյումրիում պարզել են խորհրդարանական ընտրությունների օրն ընտրակյաշառք բաժանող անձի ինքնությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ոստիկանության Գյումրիի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մի դեպքի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ «ԳԱԶել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 ավտոմեքենայից, անհայտ անձի կողմից կաշառք տալու դեպքի վերաբերյալ հուլիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի  2-րդ մասի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) մեղադրանքով հարուցվել է  քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների հետևողական, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 6-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, 41-ամյա Շողիկ  Մելքոնյանը:

Նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ