ՉորեքշաբթիՀուլիս 23
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Ինքնասպանություն գործած երիտասարդը տնից դուրս գալուց առաջ ասել էր, թե գնում է Եր...

00:27, 04.08.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն, Պատահարներ

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Չարենցավանի Ալափարս գյուղի գյուղում 24-ամյա Սամվել Գալստյանի` ինքնասպանություն գործելու վերաբերյալ, ով տնից դուրս էր եկել եւ այդպես չէր վերադարձել:

Ալափարսի գյուղապետ Վարդան Վարդանյանն ասաց, որ երիտասարդ ամուսնացած չէր, ապրում էր մոր, հոր եւ 20-22 տարեկան քրոջ հետ: Նա չէր աշխատում, զբաղվում էր գյուղական աշխատանքներով` հողագործություն, անասնապահություն:

Ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Տնից դուրս գալուց առաջ, ընտանիքի անդամների խոսքով, որեւէ վիճաբանություն չի եղել: Ընտանիքի անդամները պատմել են, որ տնից դուրս գալուց առաջ Սամվելն ասել է, որ գնում է Երեւանում աշխատանք գտնի: Իսկ դրանից երկու օր անց գտել են նրան` ինչ-որ կիսակառույցում առաստաղից պոլիէթիլենային պարանով կախված:

Հարցին, թե երիտասարդի վարքում երբեւէ որեւէ տարօրինակ բան նկատել է, գյուղապետը նշեց, որ գյուղում ապրում է ավելի քան  2700 մարդ եեւ ինքը բոլորին չի ճանաչում: Բայց նա տեղեկացրեց, որ Սամվել Գալստյանը միջնակարգ կրթություն է ստացել, այնուհետեւ` ազատվել է բանակից, սակայն չի կարող ասել, թե ինչ պատճառով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 31-ին Չարենցավանի  Ալափարս գյուղի գյուղի գյուղապետը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ համագյուղացի Սամվել Գալստյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձելԼ NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ 24-ամյա Սամվել Գալստյանի դին գտել են դաշտում, կիսակառույց շինության մեջ, կախված վիճակում: Պարզվել էր, որ նա երեկ` օգոստոսի 2-ին նշված կիսակառույցի առաստաղից պոլիէթիլենային պարանով կախվել է:Երիտասարդի ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Վարդան Պետրոսյանի վրայից վթարի օրը ալկոհոլի հոտ չի եկել. վկա

«Մենք ԲՄՎ մեքենայի սիդելնիկը լոմով ջարդել, հանել ենք, որպեսզի Վարդան Պետրոսյանին դուրս հանենք մեքենայից...»

«Հրապարակ». Նոր Նորքում ծեծելով սպանել են ազատամարտիկին

Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են...

Ամերիկացուն կալանավորել են ձմերուկի վրա հարձակման համար

Վերադառնալով տուն՝ կինը խոհանոցի սեղանին տեսել է ձմերուկ, որի մեջ խրված է եղել մսի համար նախատեսված մեծ դանակ...

Լոնդոնի թատրոնը կարգելի բջջայինները՝ մերկ արտիստներին նկարահանելու դեպքից հետո

Դերասանը բռնացրել է հանդիսատեսներից մեկին տեսանկարահանելու պահին…

Բաքվի մետրոյում խուճապ է

«Սախիալ» մետրոյի կայարանում գնացքների շարժման խափանում է տեղի ունեցել, ինչն էլ ուղեւորների շրջանում խառնաշփոթ է առաջացրել...

Չինական քաղաքում արգելել են լուցկին

Չինաստանն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները...