Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Դոլարը սկսել է ցատկոտել

Դոլարը սկսել է ցատկոտելՕգոստոս 03, 2012 | 16:47

Դոլարը Հայաստանի ֆինանսական շուկայում մտնում է կտրուկ արժեւորման փուլ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411 դրամ` երեկվա համեմատ բարձրանալով 0.37%-ով կամ 1.5 դրամով: Ընդ որում` առեւտրային նստաշրջանի վերջում դոլարը նույնիսկ պահանջարկ է վայելել 411.5 դրամով, սակայն առաջարկը 1դոլար/412 դրամ փոխարժեքից չի իջել:

Ընդհանուր առմյամբ` բորսայում այսօր վաճառվել է 200 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը թանկացել է 1-1.5 դրամով: Փոխանակման կետերը դոլար ընդունում են 410 դրամով, վաճառում` 412 դրամով, իսկ որոշ տեղերում` 414 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը տատանվում է 1.22-1.23 դոլարի սահմաններում: Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարը շարունակել է թանկանալ ռուբլու նկատմամբ. 1 դոլարն արժե 32.5361 ռուբլի:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...