Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Հայաստանում 2012թ անցած ամիսներին արձանագրվել է 4 մայրական մահ

Հայաստանում 2012թ անցած ամիսներին արձանագրվել է 4 մայրական մահՕգոստոս 04, 2012 | 00:36

Հայաստանում 2012թ անցած ամիսների ընթացքում արձանագրվել է 4 մայրական մահ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության  Մոր եւ  մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա փոխանցմամբ`  2010թ  Հայաստանում արձանագրվել է 3 մայրական մահ, իսկ 2011թ 4 մայրական մահ:

Ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ 2012թ. հունվար-հունիսին` 2011թ. հունվար-հունիսի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 5.1%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը,1000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 12.6‰` 2011թ. նույն ժամանակաշրջանի 12.7‰-ի դիմաց:

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին 0-1 տարեկան 241 երեխա է մահացել, նախորդ տարի` 254:  Նախորդ տարիների պես` այս տարի եւս ավելի շատ մահանում են տղա երեխաները (135 տղա, 106` աղջիկ): Իսկ 0-4 տարեկան երեխաներից այս տարի մահացել էր 154 տղա եւ 122 աղջիկ` նախորդ տարվա 168-ի եւ 128-ի փոխարեն:

Նվազում է նկատվում  նաեւ մեռելածինների դեպքում, այս տարի հունվար-հունիսին 410 դեպք է արձանագրվել, իսկ նախորդ տարի` 447:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Առողջապահություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...