ՀինգշաբթիՀուլիս 24
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Շուկայում արտարժութային ակտիվություն է

23:10, 03.08.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Տնտեսություն

Հայաստանի ֆինանսական շուկայում այս շաբաթ արտարժույթով իրականացվող գործարքների աճ է արձանագրվել: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման` հուլիսի 30-օգոստոսի 1 ժամանակահատվածում ներբանկային շուկայում առեւտրային բանկերը գնել են մոտ 87.5 մլն դոլար, վաճառել մոտ 113 մլն դոլար: Սա մոտ 13-15%-ով գերազանցում է արտարժութային գործարքների շաբաթական միջին մակարդակը:

Արտարժութային ակտիվությունը հավանաբար կապված է զբոսաշրջային սեզոնի պիկի հետ: Մեծացել են նաեւ եվրոյով ու ռուբլով իրականացվող գործարքները: Այսպես` շաբաթվա ընթացքում բանկերը գնել են 7 մլն եվրո եւ վաճառել 21 մլն եվրո: Եվրոյի նկատմամբ նման պահանջարկը ամենաբարձրերից մեկն է տարվա ընթացքում, ու հավանաբար պայմանավորված է դեպի Եվրոպա այցելությունների աճով:

Նշենք, որ բավական բարձր են եղել նաեւ վարկավորման ծավալները: Հուլիսի 22-հուլիսի 29 ժամանակահատվածում բանկերը տրամադրել են 62.1 մլն դոլար ու 30.5 մլրդ դրամ (համարժեք է մոտ 70 մլն դոլարին) վարկ: Վարկավորման ընդհանուր շաբաթական մակարդակը մոտ 132 մլն դոլար է, ինչը զգալիորեն բարձր է տարվա ընթացքում շաբաթական միջին մակարդակից (սովորաբար 100-110 մլն դոլարի սահմաններում է):

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Ժողովուրդ». Մեղրիին գումար կհատկացվի

Կառավարությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը եւ գյուղատնտեսական աշխատանքների...

«Ժամանակ». Ամերիկյան պատժամիջոցները հասան Հայաստան

Ոչ մի կասկած լինել չէր կարող, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը ուղղակիորեն շոշափելու էր նաեւ Հայաստանի շահերը...

«Հրապարակ». Սերգո Կարապետյանի մոտ երկրորդ շնչառությունն է բացվել

Ոլորտի ոչ մի հարց՝ մեծ թե փոքր, առանց նրա «դաբրոյի» չի լուծվում...

Առավել ռիսկային ընկերությունների նկատմամբ միջոցառումներ են իրականացվում

Հուլիսի 1-ից զգալիորեն աճել է դուրս գրված հարկային հաշիվների քանակը…

Հուլիսի 26-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

Վաճառվաճ մթերքի ողջ ծավալը կազմել է 448 տոննա...

Գազ չի լինելու Աջափնյակում

Վթարավերականգնողական եւ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով...