News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳՎ-ում, հայտարարել է, որ իրեն եւ իր ընտանիքին  «լրատվամիջոցներով, համացանցով» բազմիցս սպառնացել են  ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:

Նա նաեւ ավելացրել է, որ սպառնալիքների մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին:

«Չնայած այդ բոլոր դավերին` ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ իմ երկրի շահերը», - ավելացրել է դիվանագետը, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ՄԱԿ-ի ԳՎ-ն քվեարկել էր Սիրիայի` վեճերի տեղիք տված  բանաձեւի օգտին: Այն աջակցել են 133 երկիր, 12-ը դեմ են եղել, 31-ն էլ ձեռնպահ են մնացել: Հայաստանը ձեռնպահ է մնացել, Ռուսաստանը դեմ է քվեարկել:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ ընդունած բանաձեւը չի օգնի հիմնախնդրի խաղաղ լուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ