ԵրեքշաբթիՍեպտեմբեր 02
  • USD 411.26
  • EUR 540.35
  • RUB 10.97

Լոս Անջելեսում մոմավառություն է կայանալու ի հիշատակ Վահե Ավետյանի

11:30, 04.08.2012 Տարածաշրջան: Աշխարհում, Հայաստան, Սփյուռք Թեմա: Հասարակություն



Լոս Անջելեսում օգոստոսի 7-ին մոմավառություն է կայանալու ի հիշատակ «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված եւ հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի: Լոս Անջելեսի հայերը տեսահայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Դուք հրավիրված եք Վահե Ավետյանի մահվան քառասունքի առթիվ կազմակերպված համահայկական մոմավառությանը: Այն տեղի կունենա օգոստոսի 7-ին երեկոյան 7-ին Լոս Անջելեսում Հայաստանի հանրապետության հյուպատոսության շենքի առջեւ՝ 346 North Central Ave, Glendale 91203 հասցեում:

Վահե Ավետյանը դաժանորեն սպանվել է «Հարսնաքար» ռեստորանում, որը պատկանում է տխրահռչակ օլիգարխ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին, ով շարունակում է խուսափել արդարադատությունից:

Այս համահայկական մոմավառությունը ապակուսակցական եւ որեւէ քաղաքական շարժման չհարող միջոցառում է, որը տեղի է ունենալու Հայաստանում եւ հայկական սփյուռքի համայնքներում»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

No Comment. «Արի տուն» ծրագրի պատանիներին ոստիկանները դուրս հանեցին շատրվաններից...

«Արի տուն» ծրագրի պատանիներին ոստիկանները դուրս հանեցին շատրվաններից

Նորակոչիկի հայրը նախարարին խնդրեց իր որդուն Ղարաբաղ ուղարկել ծառայելու

Նախարար Սեյրան Օհանյանը, լսելով այս խնդրանքը, առաջարկեց Արա Հարությունյանին ուղարկել Լեռնային Ղարաբաղի այն զորամաս, որտեղ ծառայում է Արայի եղբայրը...

Ճապոնիայում դպրոցականը հսկա սալամանդր է տեսել

Ըստ Բնության պահպանության միջազգային միության, այս տեսակն անհետացման վտանգի առջեւ է…

Անգլիկան եկեղեցին թույլատրել է կանանց եպիսկոպոս կարգվել

Անգլիկան եկեղեցու գերագույն մարմինը՝ գլխավոր Սինոդը վերջնականապես խրախուսել է կանացի եպիսկոպոսության...

Քալիֆորնիայում մրցել են սերֆեր շները

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները մրցանակ են ստացել...

Նովոսիբիրսկի լողափին փոթորիկը համաշխարհային հիթ է դարձել

Նովոսիբիրսկում տեղի ունեցած փոթորկի նկարահանումը դարձել է YouTube ինտերնետ ծառայության հիթը…