News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանը հաջողությամբ գործարկել  է փոքր տրամաչափի «Ֆատեհ-110» նորացված հրթիռները: Այս մասին ասվում  է երկրի Պաշտպանության նախարար Ահմեդ Վահադի հայտարարության մեջ:

Նորացված հրթիռների թռիչքի երկարությունը կազմում է 300 կմ, որը 100 կմ-ով ավելի է, քան նախկին տարբերակինը, գրում է «Ռուսական գազետան»:

«Ֆատեհ-110»-ը իրանական հրթիռներից ամենադիպուկն է, եւ կարող է ոչնչացնել ծովային նշանակետերը: Առաջին անգամ իրանական զինված ուժերում  «Ֆատեհ-110»-ը գործարկվել է 2002 թ-ին: Ինչպես նախկինում  հայտնել էր Իրանի Պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդը, հրթիռը իր նախադեպը չունի աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ