News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում օգոստոսի 4-ին կայացավ նորակոչիկների երդման արարողությունը (ֆոտոռեպորտաժ): Հարյուրից ավելի պատանիներ երդվեցին Հայաստանի եւ պարտականություններ ստանձնեցին Ռուսաստանի առջեւ:

«Երդում տալը կարեւոր եւ հուզիչ իրադարձություն է: Այսօրվանից դուք Ռուսաստանի պաշտպաններն եք: Երդման բառերը շատ չեն, բայց դրանք խոր իմաստ են պարունակում: Վստահ եմ, որ դուք պատվով կկրեք այն ծառայության եւ կյանքի ընթացքում», - նշել է Արմավիրի սահմանապահ ջոկատի ղեկավար Ալեքսեյ Զլոբինը`դիմելով զորակոչիկներին:

Նորակոչիկներին շնորհավորական խոսք է ուղղել Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության պետ Վիկտոր Վլասովը:

Երդման հանդիսավոր արարողությունից եւ հրաանատարական կազմի եւ զորակոչիկների խմբակային լուսանկարից հետո նորակոչիկներին ուղարկեցին տուն` մինչեւ հաջորդ օրվա առավոտը:

Մի քանի ամիս անց, ուսուցում ստանալուց հետո, նորակոչիկները կհամալրեն Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանը պահող սահմանապահների շարքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ